Հարկային եկամուտները աճն առաջիկա ամիսներին արագացման միտում կունենաԱյս մասին ասո…

Հարկային եկամուտները աճն առաջիկա ամիսներին արագացման միտում կունենա
Այս մասին ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր կլինի՞ ապահովել նախորդ տարվա հարկային եկամուտների 14 տոկոս աճը՝ նկատի ունենալով այս տարվա հունվարին արձանագրված աճը:
ՊԵԿ նախագահը նկատեց, որ այս տարվա հունվարին աճը մի փոքր ավելի դանդաղ էր, քան 2025 թվականին էր: Նա վստահեցրեց՝ դա չի նշանակում, թե հարկեր-ՀՆԱ բարելավման տեմպը դանդաղելու է:

«Այս տարի 0.4-0.5 տոկոսային կետով բարելավում է նախատեսվում: Այդ տեսանկյունից հունվարի ցուցանիշները մոտ են թիրախային ցուցանիշներին: Բայց առաջիկա ամիսներին հարկային եկամուտների աճերը արագացման միտում են ունենալու: Մի պարզ գործոն կա, որը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, երբ ռոյալթիի հետ կապված էականորեն մեծ ճշգրտում եղավ: Միայն այդ գործոնն էապես արագացնելու է: Բայց տնտեսական ակտիվության շարունակվող բարձր աճն իր հերթին ու մեր վարչարարության արդյունավետության բարձրացումը նպաստելու է այս թիրախներին հասնելուն»,-վստահեցրեց Հակոբյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով