ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում փետրվարի 10-ին Երևանում կայացել է Հայաստան — ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության անդամներ, երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունը։
Թողնել պատասխան