💥 Չեմ ուզում անդրադառնալ ԱՄՆ փոխնախագահ Վենսի ռեվերանսներին Ադրբեջանի ու Ալիեւի հասցեին, որոնք «անզեն աչքով» իսկ մի քանի աստիճան գերազանցում են Հայաստանում արված հայտարարությունները:
Ի վերջո, այսպես ասած «ֆան-ակումբներից» դուրս, ցանկացած ողջախոհ մարդու համար ամենեւին զարմալի չէ Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունը ԱՄՆ համար, որը ամենեւին նոր չէ, որ արտահայտվում է:
Բայց Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս մեղմ ասած ոչ կոռեկտ է:
Նա ասում է, որ ինքն առաջին մարդն է եղել, որ թռել Ադրբեջանի երկու հատվածները միացնող Թրամպի ուղու վրայով, ժամանելով Բաքու:
Բնականաբար հարց կառաջանա, թե ինչու՞, ինչո՞վ է դա ոչ կոռեկտ հայտարարություն: Նախ, դեռեւս գոյություն չունի Թրամպի ուղի, թե ֆիզիկապես, թե անգամ իրավաբանորեն: Դա ընդամենը հռչակված համաձայնություն է: Երկրորդ, Թրամպի ուղին ենթադրում է Հայաստանի շատ կոնկրետ տարածք, շատ կոնկրետ պարամետրերով: Երրորդ՝ ենթադրվում է, որ այդ տարածքը Հայաստանի ամենահարավային հատվածում է, իսկ Ջեյ Դի Վենսին Երեւանից Բաքու տանող օդանավը մեղմ ասած չէր կարող Ադրբեջան թռչել նախ իջնելով Սյունիքի հարավ, հետո նոր գնալով Բաքու:
Այսինքն, Վենսի օդանավն անգամ ենթադրական Թրամպի ուղու վրայով թռչել չէր կարող, պատկերավոր այդպես ասելու համար:
Ստացվում է, որ ԱՄՆ փոխնախագահը ձեւով Թրամպի ուղի է բնորոշում Հայաստանի տարածքը, հավաքական իմաստով այն դիտարկելով Ադրբեջանի երկու հատվածները կապող ճանապարհ:
Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես ասած «հատուկ նշանակության երկրպագուների» համար Վենսի բերանից դուրս եկած ամեն բառ հավասարազոր է «մանանայի»: Բայց, մտածելու դեպքում առաջանում է հարց՝ ի՞նչ տրամաբանությամբ է ԱՄՆ փոխնախագահն այդպես անբռնազբոս ձեւով Հայաստանը դիտարկում «Թրամպի ուղի»: Սա գործնականում վերաբերմունքի դրսեւորում է, եւ ոչ պատշաճ վերաբերմունքի:

Թողնել պատասխան