Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերը կլուծվեն, …

🇦🇲 🇦🇿 Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերը կլուծվեն, քանի որ կողմերը ստորագրել են իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
📃 «[Օկուպացված տարածքների խնդրի] վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում, և սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն: Այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու:
🔸 Մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքները»,- ասել է Փաշինյանը: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով