Առաջարկվում է արգելել օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամ…

📺 Առաջարկվում է արգելել օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը», և հնարավորություն տալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ:
💬 Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ձևակերպումը համարում է «սուբյեկտիվ» և նշում, թե ինչպես է ՀՌՀ անդամը որոշելու՝ միջամտությո՞ւն են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի կամ Սոլովյովի հայտարարությունները. «Արդյունքում՝ հասարակության մեջ անհանգստություն է, որ նախագիծն ընտրությունների ժամանակ ևս մի գործիք է տալու, որ իշխանությանը ոչ հաճո ՀԸ-ի, ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում»:
🗣 ԲՏԱ նախարարը չհամաձայնեց, որ ձևակերպումը սուբյեկտիվ է, և ներկայացրեց, թե ինչը կարող է համարվել միջամտություն, ինչը՝ ոչ՝ ըստ իրեն. «Միջամտություն չէ՝ փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը՝ առանց գնահատականների, ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը, ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք արտադրվել կամ ղեկավարվել օտար պետության կողմից»:
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով