Էջմիածնում ձերբակալվել են «Հաղթանակ» դաշինքի համակիրները
Վաղարշապատ համայնքում այսօր ձերբակալվել է 6 անձ՝ 2025թ. հոկտեմբերի 18-ին համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողներին ուղղորդելու համար: «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալված անձինք «Հաղթանակ» դաշինքի աջակիցներն ու ընտրական ցուցակում ընդգրկված անձինք են:
📌 Տեղեկություններ կան, որ վերը նշված անձինք ուղղորդել են ընտրողներին, որպեսզի իրենց օգտին քվեարկեն: Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Վաղարշապատում և ձերբակալել 6 անձի, որոնց թիվը կարող է ավելանալ: Հարուցվել են նաև քրեական հետապնդումներ:
🗣 Քննչական Կոմիտեից հայտնեցին, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն: Իսկ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:

Թողնել պատասխան