Համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համա…

Համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ Իրանի տնտեսական քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն է:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ ազգին հղած ուղերձում:

«(Երկրի) և արդյունաբերության զարգացման համար մեզ անհրաժեշտ են շուկաներ, և առաջին փուլում դրանք իսլամական երկրներն են և մեր հարևանները, իսկ այնուհետև՝ փոխգործակցության ամրապնդումը ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում», — ասել է Իրանի նախագահը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով