Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պարզաբանում…

🚧 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել Շերամ փողոցում «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի վերաբերյալ։
⚖️ Ըստ նախարարի՝ հիմնական խնդիրը պայմանավորված է դատական գործով, որը մոտ է հանգուցալուծմանը։ Առաջիկա ամիսներին 300-400 մետր երկարությամբ այդ հատվածի համար կհայտարարվի շինարարական ընտրության մրցույթ։
🛣 Նրա խոսքով՝ դեպի Գյումրի տանող ճանապարհն արդեն պատրաստ է երթևեկության համար։ Այժմ իրականացվում են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, իսկ մարտին նախատեսվում է ճանապարհն ամբողջությամբ հանձնել շահագործման։
📅 Այս տարի ակնկալվում է նաև դեպի Երևան տանող հատվածի վերջնական հանգուցալուծումը՝ կախված դատական գործընթացի տեմպերից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով