Այն պահից, երբ Հայաստանում կգործեն բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա սպասում ենք 202…

🪪 Այն պահից, երբ Հայաստանում կգործեն բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա սպասում ենք 2027-ի աշնանը, «Զվարթնոց» օդանավակայանում ու մյուս սահմանային կետերում պետք է գործեն «անշփում» անցման ուղիները:
🗣 Այսօր այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ այս նորարարությունը գործի կդրվի կենսաչափական անձնագրերի գործարկումից հետո։
📌 «Բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրեց կենսաչափական տվյալները… Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն»,- մանրամասներ Նիկոլ Փաշինյանը:
📣 Վարչապետն ասաց, որ Հայաստանում «անշփում անցման» համակարգի ներդրման համար պետք է ամերիկյան կողմի աջակցությունը. «Պետք է, որ Միացյալ նահանգները, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաներով կիսվեն մեզ հետ»։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով