Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի համաձա…

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին:

«TRIPP-ի մասով առաջնորդվելու ենք հետևյալ ժամանակացույցով՝ առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները: Ընդ որում, համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ սկսվել է նաև TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ վարչապետն ասաց.

«Նաև միջուկային էներգետիկայի ոլորտում կտեսնենք, թե ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը: Այստեղ մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն: Իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»:

https://youtu.be/EOZuzR5N030

Առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցենք TRIPP-ի նախագածի համաձայնագրի մեր դիտարկումները․ Փաշինյան

ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով