Հայաստանում կենսաչափական անձնագրերի տրամադրումից ի վեր, նախատեսվում է, որ օդանավ…

Հայաստանում կենսաչափական անձնագրերի տրամադրումից ի վեր, նախատեսվում է, որ օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում պետք է գործեն առանց կոնտակտի անցման ուղիներ:
«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
Անդրադառնալով սահմանների կառավարմանը՝ նա ասաց. «Կառավարությանը խնդիր եմ առաջադրել, որ այն պահից, երբ Հայաստանում կսկսեն արդեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա մենք սպասում ենք 2027թ աշնանը, մեր օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անկոնտակտ անցման ուղիները: Այսինքն՝ կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է առանց կոնտակտի օդանավ մտնեն, դուրս գան կամ սահմանը հատեն»:
Նրա խոսքով՝ դրա համար պետք է, որ ԱՄՆ-ն, որ այդ տեխնոլոգիաներին տիրապետում է, կիսվի Հայաստանի հետ: Նախորդ օրը վարչապետն այս թեման քննարկել է ԱՄՆ փոխնախագահի հետ: Վարչապետն ամերիկյան կողմի գործընկերներից ստացել է հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաները կկիսեն Հայաստանի հետ:
Ըստ Փաշինյանի սահմանների կառավարման հարցում աջակցությունն ամերիկյան կողմից ընդգծված է, խոսքը տեխնիկական միջոցների տրամադրման մասին է:Դրանք գերժամանակակից ճշգրիտ ու թանկարաժեք միջոցներ են: Վարչապետը հույս հայտնեց, որ տարվա վերջին Հայաստանը դրանք կունենա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով