Ընդդիմության ներսում կա մի միֆ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում ու ով «դրսից» իր…

Ընդդիմության ներսում կա մի միֆ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում ու ով «դրսից» իրենց խորհուրդ է տալիս կամ որևէ սխալ է մատնանշում, ապա «խփում» է իրենց։ Սա մի միֆ է, որին իրենք հավատում են, իրենք կարծում են, որ իրոք «վերջն» են ու իշխանությունները վախենում են իրենցից։
Եթե դուք ամեն ինչ ճիշտ անեիք, այսօր Նիկոլի մոտ ընդդիմություն չէիք աշխատի։ Բարի եղեք լսեք և ընդունեք ձեզ ուղղված առողջ քննադատությունը ու մեր նեռվերի վրա մի ազդեք ձեր պաթոսային ելույթներով ու «լցրած» լայքերով։ Եթե ձեր շեֆերի մոտ այդ «լցրած» լայքերով կարող եք ձեր մասին ինչ-որ տպավորություններ ստեղծել, մեր մոտ դա չի անցնում։
Մենք չենք ուզում, որ դուք ևս 5 տարի Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատեք ու ծեծ ուտեք ԱԺ-ում։ Հասկանալի է, որ շատերը ձրիակերությամբ են զբաղված ու իրենց ձեռք է տալիս անգամ ծեծ ուտելով, նվաստանալով այդ պարգևավճարները, աշխատավարձերը ու գործուղումները «քերել», բայց մենք դա չենք ուզում ու մեր ուզածի հետ դուք հաշվի եք նստելու։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով