Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մա…

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) շրջանակում Ղազախստանի Հանրապետության նախաձեռնած «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը։ Նախատեսվում է կենտրոնը տեղակայել Ղազախստանում՝ այն ուղղելով ծովային ելք չունեցող երկրների աջակցությանը՝ կայուն զարգացման ապահովման համար անհրաժեշտ թվային լուծումների տրամադրման միջոցով։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդելու Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանի նորարարական ներուժի մրցակցային առավելությունները՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում զարգացող վերջին տեխնոլոգիական գործընթացներին և միջազգային գործընկերների հետ իրականացվող համագործակցությանը՝ ներառյալ թվային փոխակերպման, նորարարական էկոհամակարգի զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով