Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում 2025 թվականի ընթացքում որոշակի ձեռքբերումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում
Մամուլի ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց այդ ծրագրերը՝ նշելով, որ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում 2025 թվականին մարզում հավաստագրված սերմերով 2215.6 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերով ցանք կատարած 336 շահառուին, որպես սուբսիդիա, հատկացվել է շուրջ 166 միլիոն 108 հազար 610 դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 4 միլիոն 980 հազար 280 դրամ: Մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ՝ 368.3 հեկտարի վրա:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում է նաև աշնանացան ցորենի՝ բացառապես հավաստագրված սերմերով ցանքերը՝ 1 հեկտարի հաշվով 80000 դրամի չափով: 2025 թվականին 2026 թվականի բերքի համար մարզում իրականացվել է 13329.4 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3035.3 հեկտարով։
«Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում 2025 թվականի աշնանը կատարվել է 8370.8 հեկտար աշնանացան:

Թողնել պատասխան