Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի՝ մա…

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, տոնի առիթով Միածնաէջ Մայր տաճարում փետրվարի 13-ին ժամը 16։30-ին կկատարվի երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։
Արարողության ավարտին Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։
Փետրվարի 14-ին ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով