24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են: Եթե մեկ տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։
Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել:
📌 Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 9 (2024թ.՝ 5): Մահվան մեկ դեպք արձանագրվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Վանաձոր» ՔԿՀ-ներում մահվան դեպքեր չեն գրացվել:
Ինքնասպանության փորձերը ևս ավելացել են: Եթե 2024թ. ինքնասպանության փորձ էր կատարել 14 մարդ (19 դեպք), ապա 2025 թ.-ին ծայրահեղ քայլի դիմել է 26 մարդ (46 դեպք): Այստեղ էլ պատկերը մտահոգիչ է, քանի որ անձանց և դեպքերի աճը ցույց է տալիս, որ մեկից ավելի ինքնասպանության փորձ կատարողներ են եղել:
🔗 Ավելին՝
ԱՅՍՏԵՂ
24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը
Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 9 (2024թ.՝ 5): Մահվան մեկ դեպք արձանագրվել է «Վարդաշեն»…
Թողնել պատասխան