Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում 2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ն անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։
Հայաստանի մասնակցությունն այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ձեռարվեստի վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Օվսաննա Պապիկյանը, Արմինե Պողոսյանը։ Ներկայացվում են հայկական գործվածքներ՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և հուշանվերներ։
«Փառատոնի ընթացքում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր՝ հնարավորություն ընձեռելով միջազգային այցելուներին ծանոթանալու հայկական ավանդական արհեստների առանձնահատկություններին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Թողնել պատասխան