Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդ…

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի և Օմանի միջև մշակութային համագործակցության խորացման և գործընկերության ամրապնդման համատեքստում։ Նրա խոսքով՝ երկու երկրների պատմամշակութային հարուստ ժառանգությունը և պատմականորեն ձևավորված փոխադարձ կապերը կարող են նոր բովանդակություն ստանալ մշակութային երկխոսության և համատեղ ծրագրերի միջոցով։
Նախարարը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի ազգային թանգարանի միջև մեկնարկած համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ մշակութային գործընկերության ռազմավարական ուղղություն։ Առանձնակի շեշտադրվել է համատեղ ցուցադրությունների կազմակերպումը՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային արժեքների փոխանակման արդյունավետ հարթակ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով