Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է Համաշխարհային աթլետիկայի հովանու ներքո…

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է Համաշխարհային աթլետիկայի հովանու ներքո անցկացվող Ոսկե տուրի (World Athletics Indoor Tour Gold) հերթական փուլը՝ Belgrade Indoor Meeting հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող առաջատար աթլետ, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղի բնակիչ Երվանդ Մկրտչյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 3000 մետր վազքատարածությունում Մկրտչյանը հանդես է եկել հաջող ելույթով՝ տարածությունը հաղթահարելով 7 րոպե 55.51 վայրկյանում։
Հայ մարզիկը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով