📣 Թեեւ «Ուժեղ Հայաստան»-ը նպատակ ունի ընտրություններից հետո ԱԺ առաջին նիստին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով հնարավոր կլինի Սամվել Կարապետյանին վարչապետ նշանակել, այդ փոփոխության համար որոշակի խոչընդոտներ կան։
📌 «ՍիվիլՆեթը» գրում է, որ անգամ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու պայմաններում կուսակցությունը անմիջապես չի կարող Կարապետյանին վարչապետ նշանակել։
🔸 «Իրավական առումով անհնար է առաջին նիստի օրը փոխել Սահմանադրությունը [հոդված 148-ը] և նշանակել նոր չափանիշներին համապատասխանող վարչապետ։
🔸 Համաձայն Սահմանադրության՝ նախ պետք է ձևավորվի կառավարություն, իսկ սահմանադրական փոփոխությունները պահանջում են հատուկ ընթացակարգեր։ [Բացի դրանից, Սահմանադրության փոփոխությունների համար] ԱԺ-ն պետք է դիմի ՍԴ՝ հարցի սահմանադրականությունը որոշելու համար»։
Կարդալ ավելին
📣 Մեր Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը, իսկ այն փոփոխվում է Ազգային ժողովի քվեարկությամբ, այլ ոչ թե Սահմանադրական բարեփոխումներով։ 📌 Այս մասին Մարզահամերգային համալիրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին…
Թողնել պատասխան