«Մարտի 1»-ի գործի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս 2 նախկին պաշ…

‼️ «Մարտի 1»-ի գործի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս 2 նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։
📌 «Մասնավորապես, 2008-ի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- Factor-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ այդ շրջանում Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարը եղել է Ռոբերտ Մելքոնյանը, նրա տեղակալը՝ [ՀՀ նախկին ոստիկանապետ] Վալերիյ Օսիպյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով