ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնի…

🇦🇲🇺🇸 ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։
🗣 «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
📌 Ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝  հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար😐armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով