WSJ. ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել ԻրանThe Wall Street …

WSJ. ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան
The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ Starlink-ը տեղակայելով՝ Սպիտակ տունը փորձեց ցուցարարներին ապահովել ինտերնետ հասանելիությամբ, որն Իրանի իշխանությունները սկսել էին արգելափակել։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Պետդեպարտամենտը վերջին ամիսներին գնել է մոտ 7000 Starlink տերմինալ, որոնց մեծ մասը ձեռք է բերվել հունվարին: Թերթի աղբյուրները նշել են, որ նախագահ Թրամփը տեղյակ է եղել գնումների մասին, բայց չգիտեն՝ արդյոք նա հաստատել է այդ ծրագիրը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով