✅ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Առաջարկվում է՝
🔻որ օրենքի կարգավորումները գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար.
🔻 արգելել օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը».
🔻 հնարավորություն տալ ՀՌՀ-ին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ձևակերպումը համարում է «սուբյեկտիվ» և նշում, թե ինչպես է ՀՌՀ անդամը որոշելու՝ միջամտությո՞ւն են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի կամ Սոլովյովի հայտարարությունները.
Թողնել պատասխան