1/2 Դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո,…

1/2 Դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո, որի հարցում ՀՀ կառավարությունը միմիայն օգնել է Ադրբեջանի իշխանություններին՝ մաքրվել իրենց իրագործած հանցանքներից։ Ասեմ ավելին՝ հենց այսպիսի քարոզչություն է տարվել Արցախի պատերազմին նախորդած տասնամյակների ընթացքում։
Հիմա էլ ակնհայտ մեր ճակատին ասում են, թե ինչի են պատրաստվում։ Ունենք անկեղծ ու ուղիղ հակառակորդ․ ինձ թվում է՝ կարելի է այս անգամ մի քիչ ավելի խելացի աշխատել ու թույլ չտալ, որ բանը հասնի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։
Այսպես եմ գրում, որովհետև սա իրոք կարևորագույն խնդիր է, որի լուծման մասին էլ պետք է լինի խոսակցությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով