💰 «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունները առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում են:
🗣 Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
💬 «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,- այս մասին Ինֆոքոմի հարցին ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից՝ առանց մանրամասնելու՝ ինչ հոդվածով է նախաձեռնված վարույթը:
Այս պահին իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։
Թողնել պատասխան