«Թմրամիջոցները դպրոցներում վխտում են» թեզը ՆԳ նախարարը հերքել է վիճակագրությամբ…

📣 «Թմրամիջոցները դպրոցներում վխտում են» թեզը ՆԳ նախարարը հերքել է վիճակագրությամբ։
📈 Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025-ի տվյալներով անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման վեց դեպք է բացահայտվել․ «Այս թիվը գործնականում կարող է վեցի փոխարեն տասը լինել, բայց վստահաբար չի կարող լինել պատկերի էնպիսի ահռելի փոփոխություն, որ մենք ասենք՝ այո «վխտում են» անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերը, բայց մեզ մոտ կա վեց դեպք»։
🗣 Նախարարի խոսքով՝ մարտավարական փոփոխություն են իրականացրել ու ուսումնասիրել են նաև համացանցում այս մասով գրառումները․ «Հետևողականորեն յուրաքանչյուր հաղորդման հետևից գնացել ենք և գրառման հեղինակին խնդրել ենք տվյալներ տալ, թե որ դպրոցի մասին է խոսքը: Արդյունքում մենք ունենք զրո հաղորդում և ունենք զրո տվյալի փոխանցում այս գրառումների համատեքստում»։ |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով