Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և…

🚊 Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ` առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք. ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
📣 «Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն (թեև իմ ըմբռնումն այն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն), ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
📌 Հարցին, թե ռուսական կո՞ղմն է ներդրում անելու, նախարար Խուդաթյանը պատասխանել է․ «Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո»: |azatutyun.am|
🇦🇲🇷🇺 Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման վերաբերյալ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ ❗️ «Այդ հատվածների վերականգնման շնորհիվ կապահովի հայկական երկաթուղիների կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ Երասխ գյուղի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով