«Վրացական երկաթուղի» ընկերությունը որևէ բանակցություն չի վարում Աբխազիայի տարածք…

«Վրացական երկաթուղի» ընկերությունը որևէ բանակցություն չի վարում Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերությանը։

««Վրացական երկաթուղի»-ն չի քննարկում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, հետևաբար, մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը հայտնվել օրակարգում», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ հանրապետությունը շփումներ չունի Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով