Շիրակի մարզի Ամասիա համայնքում ամփոփվել են «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շ…

Շիրակի մարզի Ամասիա համայնքում ամփոփվել են «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում բնակիչների կողմից ներկայացված նախագծերի առցանց քվեարկության արդյունքները։
Սահմանված ժամկետում համայնքի բնակիչների կողմից ներկայացվել էր 4 ծրագրային հայտ՝ Ամասիա բնակավայրում բազմաբնակարան շենքերի մուտքերի և հանրային զուգարանների վերանորոգում, 2-րդ և 24-րդ փողոցների մեջտեղում գտնվող բազմաբնակարան շենքերի տարածքի բարեկարգում և խաղահրապարակի կառուցում, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի վերանորոգում և կանաչապատ քայլուղու ստեղծում:Ներկայացված հայտերից առավելագույն՝ 128 ձայն է ստացել «Ամասիա բնակավայրում բազմաբնակարան շենքերի մուտքերի և հանրային զուգարանների վերանորոգում» ծրագիրը։
«Այս տարի «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի իրականացման համար կհատկացվի ընդհանուր 31 մլն 391 հազար դրամ։ Ֆինանսավորումն իրականացվելու է համատեղ սկզբունքով՝ 24 մլն 891 հազար դրամ կտրամադրվի պետական բյուջեից, 6 մլն 500 հազար դրամ կհատկացվի համայնքային բյուջեից։
Նախորդ տարի բնակիչների քվեարկությամբ հաղթող էր ճանաչվել Լյովա Մկրտումյանի ներկայացրած «Բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների փոխարինում» ծրագիրը, որն իրականացվել է համայնքային միջոցներով (4 մլն 158 հազար դրամ)»,-տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից։2026 թվականին հաղթող նախագծով նախատեսված շինարարական աշխատանքները կմեկնարկեն սահմանված ընթացակարգով՝ շինարարական ընկերության մրցույթի ամփոփումից հետո։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով