Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանութ…

🗣 Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա եւ հակամարտություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի ամուր գրկել Ռուսաստանին։
📌 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ ավելի վաղ արված քննադատական հայտարարություններին․
🇦🇲 🇷🇺 «Ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը, որ անընդհատ պետք է սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու Իրանի, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, որ կախվածությունը ի հայտ գա կամ մեծանա Ռուսաստանից, շատերը չեն կիսում, եւ վստահ եմ՝ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը եւ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով