Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, դրանից հետո պետք է ստորագրվի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ համաձայնագրի ստորագրման համար հստակ ժամկետ դեռ չկա։
Թողնել պատասխան