«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի արժանացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին…

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի արժանացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև գումարային պարգև կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլար է։

«Քանի որ կիսել ենք մրցանակը, ենթադրվում է, որ յուրաքանչյուրիս 500 հազար դոլար կտրվի։ Գումարը դեռ փոխանցված չէ, բայց վստահ եմ՝ կփոխանցվի, և ես մտածում եմ այդ գումարն ի՞նչ հանրային կարիքի կամ նպատակի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, առիթ կլինի, կհայտնենք»,- ասաց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով