Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ավստրիայում Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է։
Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում։
Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկությունը, որ, իրականում, Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և այս պրոցեսների խորքային նախաձեռնությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն է և, որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված` Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- ասաց վարչապետը։
Թողնել պատասխան