Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը քվեարկությամբ ձևավորելու վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը, մասնավորապես, հակադարձեց այն պնդումներին, թե այս քայլով կուսակցությունը «ժողովրդավարության իմիտացիա» է ստեղծում։
«Քվեարկության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հենց առաջին կանոնադրության մեջ սահմանվել է, որ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը սահմանվում է համաժողովի կողմից, մենք առաջին անգամ, որպես քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք 2017 թվականին և 2017 թվականին հերթական ընտրություն է եղել և մեր համամասնական ցուցակը ձևավորվել է նույն կերպ՝ փակ, գաղտնի վարկանիշային քվեարկությամբ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց՝ 2017 թվականից հետո տեղի է ունեցել երկու արտահերթ ընտրություն՝ 2018-ին և 2021-ին, որոնցում, ըստ կուսակցության կանոնադրության, համամասնական ցուցակը ձևավորել է վարչությունը։
«Որովհետև արտահերթի ժամանակ պրոցեսներն ավելի արագ են տեղի ունենում և ժամանակի խնդիր կա։
2026-ին տեղի է ունենալու հերթական ընտրություն, և, ինչպես 2017-ին, այս դեպքում էլ իրականացնում ենք փակ գաղտնի քվեարկության արդյունքում ցուցակի ձևավորում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Թողնել պատասխան