🗣 Իլհամ Ալիևը France 24 հեռուստաընկերության Tête-à-Tête հաղորդմանը խոսել է նաև Ադրբեջան ԱՄՆ նախագահ Ջեյ Դի Վենսի այցի մանրամասների մասին։ Նրա խոսքով՝ ամերիկացի պաշտոնյան բարձրաձայնել է Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակման և ներման հարցը, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Նրա խոսքով՝ նրանց ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է։
Նա բարձրացրել է նաև այդ հարցը, և ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, և այսքանով վերջ<…>։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ։ Դատավարությունը բացարձակ թափանցիկ էր։ Նրանց հանցագործություններն ապացուցվել են վկաների բազմաթիվ ցուցմունքներով։ Իսկ նրանց նկատմամբ որևէ իրավախախտում կատարելու մասին խոսք լինել չի կարող
,- ասել է Ալիևը՝ Արցախի առաջնորդների դատավարությունը համեմատելով «Նյուրնբերգյան դատավարության հետ»։
Թողնել պատասխան