Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս օրերին մեկնել է Մյունխեն` մասնակցելու Մյ…

🔻 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս օրերին մեկնել է Մյունխեն` մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերության Tête-à-Tête հաղորդմանը։
«Հետք»-ը ներկայացնում է այդ հարցազրույցի կարևոր հատվածները։
Ադրբեջանի նախագահը դարձյալ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որը «պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ ձևակերպում»։

Որքան ես գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։ Եվ հենց դա արվի, որևէ խոչընդոտ չի լինի խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար։ Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը հաջող է ընթանում։ Եվ ես հուսով եմ, որ երբ այս իրավական ձևականություններն ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության

,- նշել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով