ՀՀ այսպես կոչված «դատախազությունը» քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կ…

ՀՀ այսպես կոչված «դատախազությունը» քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։ Հիմքը ՀՀ դե-ֆակտո պարագլխի հետ թուղթ ստորագրած նախկին եպիսկոպոսի մատնագիրն է։
Հավասարումից եթե հանենք ձևական օղակները, կմնա էությունը՝ ՀՀ դե–ֆակտո պարագլուխը հալածում է Հայոց եկեղեցուն։ Իսկ Հայոց եկեղեցուն հալածել են միայն Հայաստանի և հայության թշնամիները՝ թուրքերը և ազգամերժ գլոբալիզմը (բոլշևիզմ)։
Վեհափառ հայրապետը պատվով է կրում իրեն և իր հոտին վիճակված խաչը։ Նույնը, ցավոք, դժվար է ասել հավաքական ազգային-ընդդիմադիր դաշտի մասին։ Վերջինս հաստատված թուրքական համակարգի ապամոնտաժմամբ զբաղվելու փոխարեն գերազանցապես զբաղված է այդ համակարգի ներսում մրցակցելով։ Լավագույն դեպքում՝ դե-ֆակտո իշխանությունների հետ, վատագույն դեպքում՝ մեկը մյուսի հետ։
Հայաստանն այս նողկալի վիճակից կարող է հանել միայն համակարգափոխության և ազգային կարգերի հաստատման նպատակ դրած ներքնապես համաձույլ (կոհերենտ) ազգային էլիտա։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով