Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Օհ…

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, որը տեղի է ունեցել գիրքն ընթերցած մի խումբ քաղաքացիների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գիրքը գրելու ժամանակահատվածի, ընթացքի վերաբերյալ, խոսել ընդհատակյա գործունեության մասին։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրքի առանձին դրվագներին, որոնց շուրջ ծավալվել է նաև քննարկում, պատասխանել ընթերցողների հարցերին ։
Միջոցառման ընթացքում բեմադրվել է նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակի հեքիաթը»։
Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետության գրադարաններում նման միջոցառումների անցկացումն ու հանրության շրջանում ընթերցանության խթանմանը միտված ծրագրերը։
https://youtu.be/Bz3TDd51vgk

Վարչապետն Արարատի մարզային գրադարանում ներկայացրել է «Երկրի հակառակ կողմը» գրքի մանրամասները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, որը տեղի է ունեցել գիրքն ընթերցած մի խումբ քաղաքացիների հետ։
#armenia #news #government…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով