Հայաստանն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ Մոսկվայի հետ հա…

🇦🇲🇷🇺 Հայաստանն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ Մոսկվայի հետ հակամարտության հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
🗣️ «Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն ուժեղացնում է ռազմական-քաղաքական ու տնտեսական մերձեցման տեմպերը արևմտյան երկրների և միավորումների հետ։
🔸Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար Հայաստանը Մոսկվայի հետ հակամարտության հարցում աշխարհաքաղաքական պայքարի գործիք է: Հուսով ենք, որ Հայաստանում կելնեն պրագմատիզմից»,- ասել է Գալուզինը։ |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով