Փետրվարի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է …

Փետրվարի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված՝ «Մարդու հիմնարար իրավունքներ և պարտականություններ» թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որն անցկացվել է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, հանդիպումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ ճամբարային ձևաչափով։ Մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 կանայք և աղջիկներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով