«Էջմիածնի գանձերը մեզ հետ են եղել միշտ։ Եվ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք …

📌 «Էջմիածնի գանձերը մեզ հետ են եղել միշտ։ Եվ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա։ Չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները»,-այս մասին կիրակնօրյա պատարագից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետի արած հայտարարություններին։
🗣 «Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր՝ հուզող մեր եկեղեցուն, և հատկապես այսօրվա իրավիճակների հետ։
🔸 Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին որևէ տեղ հավաքվելու, և ոչ միայն հավաք, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսաց ժողով անելու»,-ասել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը։ |factor.am|
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը. 🔸 «Արգելվել է Վեհափառ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով