ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Վենեսուելայում գործողության ժամանակ օգտագործել…

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Վենեսուելայում գործողության ժամանակ օգտագործել է Claude չաթբոտը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Claude-ը օգտագործվել է Palantir Technologies-ի ենթակառուցվածքի միջոցով: Պարզ ասած, Palantir-ի տեխնոլոգիան թույլ է տվել արհեստական բանականությանը վերլուծել մուտքային հետախուզական տվյալները օտար երկրում անցկացվող գործողության ընթացքում: Սա առաջին դեպքն է, երբ խոսվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից ԱԲ գործիքների օգտագործման մասին:
Չաթբոտը մշակած Anthropic ընկերությունը բացառիկ պայմանագիր ունի ԱՄՆ կառավարության հետ իր ԱԲ մշակումների օգտագործման համար: Միևնույն ժամանակ, ընկերությունն ունի հստակ քաղաքականություն, որն արգելում է իր տեխնոլոգիայի օգտագործումը զենքի մշակման կամ մարդկանց հետևելու նպատակներով: ԱՄՆ կառավարության կամ ընկերության ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով