ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին դադարել են։ Փետրվա…

‼️ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին դադարել են։
👨‍⚖️ Փետրվարի 12-ին ուժի մեջ է մտել նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով, գրում է factor.am-ը:
📌 Նշենք՝ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026թ. փետրվարի 12-ին որոշում է կայացրել մերժել և՛ դատախազի, և՛ պաշտպանների բողոքները:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով