Հայաստանը շարունակում է ամենօրյա ռեժիմով աշխատանքը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին վերադարձնելու ուղղությամբ
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե նա չի պատրաստվում վերադարձնել Բաքվի դատարանի կողմից դատապարտված հայերին:
«Մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը մեր ամենօրյա աշխատանքն է: Նաև դուք տեսնում եք դրա արդյունքները, իհարկե, ոչ մեզ համար ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեզ համար ցանկալի ձևով: Բայց, ամեն դեպքում, զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը, մենք ունենում ենք հաջողություններ: Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Հովհաննիսյանը:

Թողնել պատասխան