ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանը թքա՞ծ ունի ՀԷՑ հեղինակության վրա. նա հանձնարարել է…

ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանը թքա՞ծ ունի ՀԷՑ հեղինակության վրա. նա հանձնարարել է հետ վերցնել ՔՊ-ականների դեմ ՀԷՑ-ի ներկայացրած հայցերը
MakaryanNews-ի տեղեկություններով` «Տաշիր կապիտալ» ընկերությունից ՀԷՑ-ու ուժով խլած Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՂ իրավաբաններից պահանջել է հետ վերցնել ՀԷՑ-ի կողմից ՔՊ-ականների դեմ ներկայայցված դատական հայցերը:
Խոսքը ՀԷՑ-ին զրպարտելու համար անցյալ տարի ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանի, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ ՀԷՑ-ի կողմից ներկայայցված քաղաքացիական հայցերի մասին է, որով դատարանից պահանջում էին հերքել զրպարտություն պարունակող տեղեկություններն ու վերականգնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բարի համբավն ու հեղինակությունը: Սակայն, մեր տեղեկություններով, Ռոմանոս Պետրոսյանը որոշել է հետ կանչել դեռ մինչև ՀԷՑ-ը խլելը ներկայացված այդ հայցերը, որոնք ներկայացվել են իր թիմակիցների դեմ այս պահին իր կողմից ժամանակավորապես կառավարվող ՀԷՑ-ի իրավաբանների կողմից: Ստացվում է` Ռոմանոս Պետրոսյանը թքած ունի իր ղեկավարած հիմնարկի հեղինակության վրա, և առաջնորդվում է ներկուսակցական և ներկլանային շահերով` փրկելով իր թիմակիցներին դատական պրոցեսներից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով