📣 Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև միջոցառումը իր կանոնները, ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվելու է․ Արեգ Քոչինյան
🗣 «Կարևոր եմ համարում, որ կողմերը անում են նաև բավականին լուրջ տնային աշխատանք: Մեր երկու երկրներում համապատասխան պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների ՀԿ-ների ներկայացուցիչների, մեդիայի, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ նաև մարզներում այցեր են պլանավորվում», — ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը:
📃 Քոչինյանի խոսքով՝ նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին․ «Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը, հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու։ Այլ համատեղ պրոյեկտներ ենք քննարկում, որոնք շուտով իրականություն կդարձնենք»:
📌 Արեգ Քոչինյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ միջոցառումները երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ են իրականացվում՝ պետական աջակցությամբ և պետական ֆինանսավորմամբ։ |1lurer.am|
🇦🇲🇦🇿 Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են Հայաստան. Հայկական խորհուրդ 🔻 «2026թ. փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում…
Թողնել պատասխան