Վանաձորում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունըԱյսօր՝ փետրվարի 16-ի…

Վանաձորում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը
Այսօր՝ փետրվարի 16-ին, Վանաձորում կասեցվել է անհատ ձեռնարկատիրոջը պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը։ ՍԱՏՄ աշխատակիցների հերթական ստուգումների արդյունքում սպանդանոցում հայտնաբերվել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
📌 Սպանդանոցի պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով