Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի…

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեին ազգային տոնի՝ Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առիթով
«Արմենպրես»-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Պետության վերականգնման օրվա առթիվ։
Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Հատկանշական է, որ Լիտվան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, և այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։
Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական անվերա¬պահ աջակցությունը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Լիտվային Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով