««ԴՕԿ» կուսակցությունը պառակտվում է»,«Լևոն Բաղդասարյանն ու Անյուշ Խուդավերդյանը…

🔴🇦🇲 ««ԴՕԿ» կուսակցությունը պառակտվում է»,«Լևոն Բաղդասարյանն ու Անյուշ Խուդավերդյանը մանդատներ են վաճառում», ««ԴՕԿ» կուսակցության ղեկավար չի մասնակցելու ընտրություններին». Վարդան Ղուկասյանի մայրը՝ Սուսաննա Ղուկասյանն ահազանգում է.
«ԴՕԿ» կուսակցության ղեկավարի մայրը՝ Սուսաննա Ղուկասյանը խոսել է կուսակցության ներսում առկա լարվածության մասին։ Նրա խոսքով՝ կուսակցությունում խորացող տարաձայնությունները կարող են հանգեցնել պառակտման։
Ղուկասյանը մի շարք կոշտ հայտարարություններ է արել՝ նշելով, որ Անյուշ Խուդավերդյանին պետք է հեռացնել կուսակցությունից, ինչպես նաև պնդել է, թե Լևոն Բաղդասարյանի և Խուդավերդյանի անունները կապվում են մանդատների վաճառքի մասին խոսակցությունների հետ։
Նա նաև հայտարարել է, որ Ղուկասյանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին՝ իրավիճակը ներկայացնելով որպես լուրջ ճգնաժամ կուսակցության ներսում։
Աղբյուրը` լրագրող Անի Ներկարարյանի էջ
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով